Լուսավոր Հայաստանի պատգամավորներն այցելել են ռուսական ռազմաբազա


Լուսավոր Հայաստանի պատգամավորներն այցելել են ռուսական ռազմաբազա

  • 18-10-2019 15:39:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համագործակցությամբ հոկտեմբերի 18-ին նախաձեռնել է այցելություն Գյումրի քաղաքում տեղակայված «Ռուսական 102-րդ ռազմաբազա»։
 
Ռազմաբազայի հրամանատարությունը պատգամավորներին տեղում ծանոթացրել է ռուսական զորքերի առօրյային, ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները:
 
Պատգամավորները եղել են ռազմաբազայի եկեղեցում, այնուհետև թանգարանում ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և ռազմաբազայի պատմությանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն