Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի արվեստի դպրոցի շենք

18-10-2019 15:45:56   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում է
ր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով  համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին:
 
Հիշեցնենք, որ պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձորում նախատեսված է իրականացնել 3 ծրագրեր.
• մանկական արվեստի դպրոցի շենքի կառուցում
• մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում
• համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում:
 
Մարզպետն այցելել է արվեստի դպրոցի տարածք,  ծանոթացել մեկնարկելիք աշխատանքների մանրամասներին: 
 
Նշենք, որ շենքի կառուցման մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքման փուլում է: 
 
Ներկայում Ծաղկաձորի արվեստի դպրոցն ունի 67 սան:
 
Այնուհետև Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ծաղկաձորի մանկապարտեզ, որտեղ սուբվենցիայի շրջանակում իրականացվում են բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո մանկապարտեզն ունենալու է ընդարձակ բակ՝ մարզասարքերով հագեցած խաղահրապարակով:
 
Այստեղ ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար, կառուցվելու են հենապատեր, լայնացվելու են մայթեզրերը:
 
Ներկայում մանկապարտեզ է հաճախում 74 երեխա:
 
Շահած այս ծրագրի արժեքը 81.900.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք  50% / 50% համաֆինանսավորմամբ:
Մարզպետը ծանոթացել է նաև Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:  
Նշենք, որ պետական բյուջեի աջակցությամբ իրականացվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման և մայթերի լայնացման աշխատանքներ:
 
 Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է, որից 14.118.345 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.255.755 դրամը (55%) ՝ համայնքի:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 901 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար