Սևանա լճից կրկին ջրառ է իրականացվում


Սևանա լճից կրկին ջրառ է իրականացվում

  • 18-10-2019 16:46:15   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ecolur.org Ս.թ. հոկտեմբերի 15-ից վերսկսվել է ջրառը Սևանա լճից: Հոկտեմբերի 17-ի դրությամբ լճից բաց է թողնվել 141.833 միլիոն խմ ջուր: Միաժամանակ, նույն օրվա դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 152.504 միլիոն խմ ջուր:
 
Սևանա լճից ջրառը դադարեցվել էր ս.թ. սեպտեմբերի 25-ին: Այդ օրվա դրությամբ լճից բաց էր թողնվել 140.954 միլիոն խմ ջուր:
 
Այս տարի Սևանից օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից ավելի ջրառ չի իրականացվելու:
 
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.55 մ, ինչը 5 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.50 մ-ից:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը