18-10-2019 16:55:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել նաեւ ՀՀ Ազգային ժողովում:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
ԱԺ-ից քննիչները մի շարք փաստաթղթեր են առգրավել:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ քրգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով: Հանցագործության մասին հաղորդումը, ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Վերջինիս կարծիքով` Հրայր Թովմասյանը , յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Այս գործի շրաջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են արել ՀՀԿ-ի գրասենյակում՝ առգրավվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը, ապա քննչական գործողություններ իրականացրել նաեւ ՍԴ-ում: