Արսեն Թորոսյանին նորից դատի են տվել. պահանջում են հերքում, ներողություն եւ մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում.Armtimes.com

18-10-2019 17:04:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
 


Հայցվորը նախարարից պահանջում է հերքել պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:
 
Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 15-ին եւ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:
 
Նախորդ ամիս Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը տնօրենի ժ/պ Գեւորգ Սիմոնյանից աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում էր ստացել: Ծանուցման փաստաթղթում Գրիգորյանին առաջարկվել էր բանվորի կամ տեխնիկի աշխատանք, քանի որ մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չկա:
 
Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ցինիզմ որակելով աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցումը. «ՑԻՆԻԶՄ է, երբ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին և գիտությունների թեկնածուին, որպես այլընտրանքային աշխատանք, նորանշանակ
00px; margin:0px; float:right;">
տնօրենի ԺՊ-ն առաջարկում է ԲԱՆՎՈՐԻ հաստիք»: Զեյնալյանի այս գրառումն անարձագանք չէր մնացել. նրան պատասխանել էր նախարար Արսեն Թորոսյանը եւ հետեւյալ գրառումը կատարել. «Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք լաբորատորիայի վարիչ լինելով՝ բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն՝ շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ: Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում: ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումն ուղարկվել է օրենքի տառին համապատասխան»:
 
Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը հենց Թորոսյանի պատասխանն է՝ ուղղված իր վստահորդին. «Այդ հայտարարության որոշակի հատվածը վերաբերում է իմ վստահորդին՝ Դավիթ Գրիգորյանին, որում պարունակող արտահայտություններն ու բովանդակությունը համապատասխանում են վիրավորանքին եւ զրպարտությանը: Դա մեր կողմից բողոքարկվել է: Նա ասել է՝ «իսկ ցինիզմ չէ՞ արդյոք», իսկ ցինիզմ ասելով՝ տրամաբանորեն հասկանում ենք, որ նա ցինիկ անձ է: Հետեւաբար այնտեղ 2 կետը վերաբերում է իմ վստահորդին: Բացի դա, առկա է նաեւ այլ տեղեկատվություն, որը զրպարտանք է: Ստացվում է՝ մեր հարգարժան նախարարը ե՛ւ վիրավորանք է թույլ տվել, ե՛ւ զրպարտանք»:
 
Հարցին՝ թե որքա՞ն փոխհատուցում է պահանջում Գրիգորյանը Արսեն Թորոսյանից՝ փաստաբանը պատասխանեց. «մինչեւ 3 մլն դրամ»:
 
Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեր զրույցում ասաց, որ նախարարը տեղյակ է հայցից. «Նախարարն ասաց՝ մենք ինչքան պայքարում ենք՝ այդքան դատական հայցերը շատանում են ու դա նշանակում է, որ ճիշտ տեղին ենք խփում: Հրապարակային որեւէ կոնկրետ հայտարարություն չի եղել նշված անձի վերաբերյալ»,- ասաց Նիկողոսյանը: 
 
Նշենք, որ Թորոսյանի դեմ սա առաջին հայցը չէ: Նրա դեմ հայց էր ներկայացրել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
 
Armtimes.com
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 922 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար