ԱԶԲ-ն ՀՀ կառավարության և մասնավորապես մեր նախարարության համար հուսալի և կայուն գործընկեր է․ Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

19-10-2019 10:39:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ Երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարության և բանկի միջև բազմաոլորտ համագործակցության լայն օրակարգ ։
 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորահավորելէ Պաուլո Սպանտիգատիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստակամ է շարունակել բանկի հետ տարբեր ուղղություններով հաջողված համագործակցությունը ։
 
«ԱԶԲ-ն ՀՀ կառավարության և մասնավորապես մեր նախարարության համար հուսալի և կայուն գործընկեր է:
Շատ ենք կարևորում բանկի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը : Առավել ևս երբ մեր կառավարությունն իր հնգամյա պլանում մեծ խնդիր է դրել ենթակառուցվածների զարգացումը հասցնել բարձր աստիճանի»,- ասել է նախարար Պապիկյանը։
 
Անդրադառնալով սեյսմիկ անվտանգության, ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող մի շարք ծրագրերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանց իրականացման հաջողված փորձը կարող է օրինակ հանդիսանալ նաև
էներգետիկայի և բնական պաշարների կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները վերհանելու առումով ։
 
Սուրեն Պապիկյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել սեյսմիկ դպրոցների անվտանգության ծրագրում սահմանված ժամկետները պահպանելու, ինչպես նաև ճանապարհաշինության ծրագրերի վրա և հայտնել, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն վարկային միջոցներով, այլ նաև պետական միջոցներով վերջին տարվա ընթացքում հսկայական ներդրում է կատարել ճանապարհային ենթակառուցվածքներում, իսկ 2020թ․ բյուջեով նախատեսում է շուրջ 500 կմ ճանապարհների բարեկարգումը։
 
Իր հերթին Վերներ Լիպակը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրերի իրականացմանը։ Արձանագրելով մատնանշված ոլորտներում արդեն իսկ հաջողված արդյունքները՝ Լիպակը նշել է, որ արդեն իսկ հաստատված է Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որտեղ սահմանված է թե ինչպես է ԱԶԲ-ն ներգրավված լիելու մոտակա 5 տարիների ընթացքում: Լիպակը կարևորել է նաև ճանապարհաշինության ոլորտի մի քանի ծրագրերում առկա խնդիրների կարգավորումը և ընդգծել, որ ԱԶԲ-ն ևս շահագրգիռ է նշված ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանք հաջողությամբ ավարտելու գործում։ «Մենք պատրաստակամ ենք շարունակել ծրագրերը՝ համատեղ ուժերով հաղթահարելով դժվարությունները», -նշել է նա։
 
Օրակարգային հարցերի թվում կողմերը քննարկել են նաև երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերի հետագա ընթացքին, տարածքային համաչափ զարգացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 679 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար