Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը


Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը

  • 19-10-2019 11:58:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ից - 16։00-ն, Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում, Երևանի Նուբարաշեն համայնքի կենտրոնական այգու շրջակայքում (Նուբարաշենի 9-րդ փող․) կգործարկվի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) դաշտային խոհանոցը, որտեղ ՀԿԽԸ և Գերմանական Կարմիր խաչի ԲՎՄ բարեկամության թիմը 350 բաժին ճաշ կպատրաստի և կտրամադրի համայնքի անապահով մարդկանց։   
 
Նշված տարածքում կգործի նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու համար։ 
 
Դաշտային խոհանոցը շարժական խոհանոց է, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանը տաք սնունդ պատրաստելու և բաշխելու համար։ Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը, որը տրամադրվել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղի կողմից, հնարավորություն է տալիս միանգամից պատրաստելու մինչև 400 բաժին ճաշ։   
 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
 
 Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն