Հոկտեմբերի 25-ին Երկիր մոլորակին աստերոիդ կմոտենա. tert.am
19-10-2019 12:35:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
162082 (1998 HL1) անվանումով աստերոիդը, որը 400 մետրից մինչև 1 կիլոմետր է, Երկրին կմոտենա հոկտեմբերի 25-ին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` NASA-ի մերձերկրային օբյեկտների հետազոտման կենտրոնը:
NASA-ի տվյալներով՝ աստերոիդը Երկիր մոլորակից նվազագույն հեռավորության վրա կգտնվի հոկտեմբերի 25-ին՝ երևանյան ժամանակով ժամը 21:21-ին: Հաղորդվում է, որ Երկրի համար աստերոիդը վտանգ չի ներկայացնում:
Աստերոիդը պատկանում է «Ապոլոնների» խմբին, որը հայտնաբերվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Կառլ Ռեյնմուտի կողմից: Ընդհանուր առմամբ, խմբում հայտնի է ավելի քան 5 հազար աստերոիդ: