Լարված իրավիճակ Երևանում. ժողովրդին հայտնի՝ Բանվորի արձանի հարևանությամբ գործող Եռանկյունի շինանյութի շուկայի 300-ից ավելի աշխատակիցներ գործադուլ են սկսել. Shamshyan.com


Լարված իրավիճակ Երևանում. ժողովրդին հայտնի՝ Բանվորի արձանի հարևանությամբ գործող Եռանկյունի շինանյութի շուկայի 300-ից ավելի աշխատակիցներ գործադուլ են սկսել. Shamshyan.com

  • 19-10-2019 12:42:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 08:00-ից Շենգավիթ վարչական տարածքում գտնվող, ժողովրդին հայտնի՝ նախկին Բանվորի արձանի հարևանությամբ գտնվող Եռանկյունի շինանյութի շուկայի 250-ից ավելի աշխատակիցներ, ի նշան բողոքի, հավաքվել են շուկայի գլխավոր մուտքի մոտ և տնօրինությունից պահանջում են պարզաբանում, թե ում կարճ խելքով է անցել, որ սոցիալական այս ծանր պայմաններում քնից զարթնել, որոշել է, որ պետք է ամսական վարձը 40-50 տոկոսով բարձրացնել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում են. «15 տարուց ավելի է՝ նշված շուկայում մեր առողջության հաշվին գոյատևում ենք: Աշխատակիցներ կան, որ աշխատում են արդեն 10 տարուց ավելի: Բոլորս կանոնավոր վճարումները կատարել ենք, մյուսների նման հարկեր չենք թաքցրել: Եղել է նույնիսկ ամիս, որ շահույթ չենք ունեցել, բայց մեր երեխեքի բերնից կտրել, ասել ենք՝ վարկերը մուծենք, որ հանկարծ հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի նման չգան նստեն շնչներիս: Ամիսներ առաջ ամսական վարձը բարձրացրեցին, սարքեցին 60-ից 70 հազար՝ տարբեր տաղավարների համար:

Մի կերպ համաձայնվեցինք էդ անտեր բարձրացմանը, մտածելով, որ թավշյա հեղափոխություն է եղել, ինչպես մայրաքաղաքի բազմաթիվ շինանյութերի բացօթյա շուկաներում, մեզ մոտ էլ տնօրինությունը բարի կամք կդրսևորի և ոչ միյան կթանկացնի, այլ մի բան էլ վարկը կիջեցնի: Բայց արի ու տես, որ ախորժակն ուտելիս է բացվում, իջեցնելու փոխարեն, արդեն 2 օր է՝ բոլորիս իրենց խողովակներուվ լսեցնում են, որ վարձավճարը պետք 40 տոկոսից ավել բարձրանա: Հիմա, որ ասենք՝ աշխա՛րհ, կանգնի, իջնող կա, կասեն՝ ասեցին: Մենք ուզում ենք հավատալ, որ այս թանկացման մասին կառավարությունը տեղյակ չի: եթե կառավարությունը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղեկացված լինի, հավատացած ենք՝ խնդիրը կլուծվի ի շահ էստեղի աշխատակիցների, իսկ այստեղ աշխատում է այնպիսի մասսա, ովքեր չեն ուզում արտագաղթել, ուզում են շենացնել երկիրը, բայց եթե որոշ անձինք իրենց թափանները լցնելու համար մեր հաշվին ուզում են շենանալ, ապա հաստատ դրա դեմը կարա առնի Ն. Փաշինյանը: Մեզ տնօրինությունը 2 օր ժամանակ է տվել՝ մինչև երեքշաբթի. կամ կբարձրացնենք վարձավճարը կամ՝ ոչ:

Իսկ մենք լավ գիտենք, սա 4-րդ անգամ է, որ ուզում են այդ քայլին դիմել: Դե, մտածել են, որ 3 անգամ կպել է, 4-րդն էլ կկպնի: Էլ չենք ասում, որ նույնիսկ տարրական պայմաններ չկան, բայց հանուն մեր ընտանիքների, համակերպվել ենք: Նույնիսկ էլեկտրաէներգիայի համար 1 Կվտ-ի դիմաց վճարում ենք 50 դրամ: էլ չենք ասում՝ մեր վճարած գումարներից բացի, պահակներին էլ ենք վճարում: Մենք 3 օր չենք աշխատելու և սա նախազգուշական բողոք է: Եթե մինչև երեքշաբթի մեր խնդիրը չլուծվեց, իսկ մեր խնդիրը արդարացի է, ապա ահել, ջահել, մեր ու մանուկ գնալու ենք կառավարություն: Տնաշենները ասում են՝ Երևանը սիրում ենք: Երևանը դուք չեք սիրում, Երևանը անձրևին, ձյանն ու տապին էս շուկայում աշխատողներս ենք սիրում:

Եթե էդքան սիրում եք Երևանը, էսօր Երևանի տոնն է, եկեք աղայություն ցուցաբերեք ու գոնե տոնի առթիվ ձեր փեշից էդ քարը թափեք ու ի շահ 300-ից ավելի աշխատակիցների, ովքեր 400-ից ավելի տաղավար են աշխատացնում, հետ կանգնեք ձեր էդ կայացրած որոշումից: Միշտ հիշեք՝ անհիմն թանկացումները առաջինը ջարդելու են ձեր ողնաշարը: Մենք հողի ու ջրի մարդ ենք ու մեր քրտինքով հողը կվարենք, մեր հանապազորյա հացը կվաստակենք, իսկ դուք սովոր չեք բահ ու փոցխ բռնելու, դուք սովոր եք կաբինետներում մեր նման քրտնաջան աշխատողների վսատակը ձեզնով անելու»:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը