Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը


Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը

  • 19-10-2019 13:30:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախագահը գնահատելի է համարել նրանց աշխատանքը՝ նշելով, որ «Ավրորան» արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման: «Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ողջ աշխարհի համար»,- շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին՝ ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն