Այս սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով


Այս սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

  • 21-10-2019 12:29:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324,755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 տոկոսով: 
 
2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 տոկոսով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262,816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312,240 ուղևոր:
 
2019 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,515 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,904 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 21.3 տոկոս:
 
 
Ուղևորների թիվը 2018թ. սեպտեմբերին Ուղևորների թիվը 2019թ. 
սեպտեմբերին Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ
«Զվարթնոց» 262,816
312,240
18.8%
 
«Շիրակ» 15,904
12,515
-21.3%
 
Ընդամենը 278,720
324,755
 
16.5%
 
 
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,396,966 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 
 
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
 
 
 
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն