Ով է այս «հանճարեղ» մտքի հեղինակը. Գյումրիի ծերանոցի 156 անտուն ծերերը հացադուլ են ուզում հայտարարել


Ով է այս «հանճարեղ» մտքի հեղինակը. Գյումրիի ծերանոցի 156 անտուն ծերերը հացադուլ են ուզում հայտարարել

  • 21-10-2019 12:57:02   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

ԱՅՍՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ...

Հարցին լուծում տալու համար, պատճառն են վերացնում, ոչ թե հետևանքը

Ինչպես և ուր պետք է ապրեն Գյումրիի ծերանոցի 156 անտուն ծերերը, նրանք հացադուլ են ուզում հայտարարել...Ով է այս ,,հանճարեղ,, մտքի հեղինակը, վերջ տվեք, ի սեր Աստծո, ամեն օր մի բան եք հորինում, հասարակության խղճի ու բանականության հետ խաղալու նպատակով երևի: Այսպես չի կարելի: Ծերանոցի փակելու որոշումը կայացնելուց առաջ, որոշել եք նրանք արդյոք ուր պետք է ապրեն, թե ամեն մեկդ մեկի խնամակալն եք դառնալու... Այո, շատ վատ է, երբ զավակներն իրենց ծերացած ծնողներին, որոնց աշխատանքից կոշտացած ձեռքերը օգնելու, արարելու փոխարեն իրենք արդեն օգնության կարիք ունեն, ծերանոց են ուղարկում, ինչ ասեմ նման երախտամոռներին...Հանգամանքներ կան, որոնք քննարկման ենթակա չեն, տարածքը աղետի գոտի է եղել վերջապես: Ըստ մամուլից ստացված լուրերի, նրանցից 100-ը ընդհանրապես ոչ ոք չունի...ինչ է լինելու սոցիալապես ամենաանպաշտպան այդ խավի հետ, մարդիկ, որոնք ժամանակին երկիր են պահել, հող մշակել, տառապանքով որդի ու դուստր մեծացրել, որ կարողանան ապրել անաշխատունակության տարիներին, այսօր կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առաջ: Այս կարիքավոր ու տկար մարդիկ երկրի պետությանն ավելի են վստահել, քան իրենց զավակներին: Եվ հիմա, տարեմուտի շեմին խուճապի են մատնվել... Ժողովուրդն ասում է,, Եթե տանդ մեծ չկա, մեծ կոճղ դիր անկյունում,,:

Գյումրի տուն-ինտերնատի լուսանկարը՝ ArmeniaTV News-ի տեսանյութից

Ռուզան Ասատրյան 
գրող-հրապարակախոս

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play