21-10-2019 14:52:34 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ հոկտեմբերի 20-ին բուժման նպատակով մեկնել է արտերկիր։
Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Փաստաբանի փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը Գերմանիայում ոտքի հետ կապված բուժման կուրս պետք է անցնի։ «Մեկնել է երեկ, կվերադառնա դատարանի սահմանած ժամկետում՝ մինչեւ նոյեմբերի 4-ը»,-«Փաստինֆո»-ին ասաց Կարեն Մեժլումյանը։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։