Վարչապետը պարգևատրել է Համահայկական խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը ներդրում ունեցած անձանց

21-10-2019 14:56:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին որոշումներ է ստորագրել Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրած ավանդի և ցուցաբերած նվիրումի համար մի խումբ անձանց  պարգևատրելու մասին:
 


Վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝
 
Հարություն Արամայիսի Յավրյանը  (Համահայկական խաղերի արարողակարգի ղեկավար),
 
Աննա Ռուբիկի Վարդանյանը (Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու),
 
Սևակ Խաժակի Կարապետյանը («Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության
ղեկավար),
 
Ռիտա Յուրիի Աբրահամյանը (Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության 1-03 ծառայության պետ):
 
Նիկոլ Փաշինյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել է
 
Բագրատ Արմենի Դիվանյանին (Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ-դիզայներ)
 
Դավիթ Վարդգեսի Կարապետյանին (Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն)
 
Մուշեղ Հենրիի Գառուկյանին (Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ):
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 359 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար