Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
21-10-2019 16:04:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին: Պետական նախարարը լսել է բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են: Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել ջրից և ձկներից:
Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծել է խնդրի առաջացման պատճառների համակողմանի ու հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, որին հաջորդելու են համապատասխան եզրահանգումներն ու գնահատականները: