ԿԳՆ-ն ամփոփել է Թումանյանական օլիմպիադան

21-10-2019 16:08:59   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների
շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որ
ին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ:
 
Գրողի թանգարանում այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
 
Ողջունելով մասնակիցներին` նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր նախաձեռնության կազմակերպիչներին և մասնակիցներին:
 
«Հոբելյանական միջոցառումների մեջ օլիմպիադան առանձնանում է մասնակիցների ներգրավվածությամբ,  ընդգրկվածությամբ, նաև լրացուցիչ հնարավարություն է Թումանյանի ստեղծած բովանդակությունը կամրջելու և ամրապնդելու մեր պատանիների գիտակցության մեջ: Թումանյանն այն եզակի մեծերից է, որը ամենամեծ դերակատարությունն է ունենում մեր ինքնության և մտածողության ձևավորման վրա: Այն, ինչ մենք անում ենք հոբելյանական տարվա ընթացքում,  իրականում քիչ է, պետք  է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր նախաձեռնություններում նոր բովանդակություն ստեղծենք»,- նշել է նախարարը` շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին և հաղթողներին:
 
Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշել է, որ օլիմպիադայի առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին` դպրոցներում: Մասնակիցներից երկրորդ փուլ է անցել շուրջ 400 աշակերտ, որոնցից հաղթող է ճանաչվել  5, խրախուսական մրցանակի արժանացել`  7 աշակերտ :
 
Թանգարանի տնօրենն իր խոսքում նշել է, որ ծրագրի նպատակն է ամրապնդել Հ. Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, հարցաշարերի յուրահատուկ ձևի մեջ նոր գիտելիքներ փոխանցել նրանց, ինչպես նաև առիթ ստեղծել տարբեր մարզերի հասակակից դպրոցականների համար՝ հանդիպելու մեկ հարթակում։
 
Միջոցառման ավարտին «Արեգնազան» կրթահամալիրի սաները ներկայացրել են Հ. Թումանյանի հեքիաթների բեմականացումը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 337 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար