Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին


Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

  • 21-10-2019 18:16:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն