Գյուղնախարարության պատրաստականության ստուգում ՔՊ ծրագրով


Գյուղնախարարության պատրաստականության ստուգում ՔՊ ծրագրով

  • 21-10-2019 19:00:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին քաղպաշտպանության ուսումնավարժության պլանային ստուգման ծրագրով հերթական հանդիպումն է ունեցել գյուղատնտեսության նախարարությունում:
 
Գրիգորի Մարտիրոսյանը լսել է բույսերի և կենդանիների պաշտպանության հանրապետական ծառայության պետի զեկույցը՝ «Անհետաձգելի միջոցառումների անցկացման կազմակերպումը և կարգը «Օդային տագնապ» և «Ուշադրություն բոլորին» ազդանշանների դեպքում» թեմայով: Եվս մեկ անգամ հստակեցվել են միջոցառումների անցկացման ծավալները, ժամկետներն ու ներգրավված ուժերը, նրանց ղեկավարներին տրվող առաջադրանքները: Պետական նախարարը հանձարարել է շարունակական աշխատանք տանել գերատեսչության  քաղպաշտպանության պլանի կատարելագործման ուղղությամբ, կազմակերպել դասընթացներ, որի ուսումնական պլանը պետք է հաստատվի դեկտեմբերին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն