ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին


ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին

  • 22-10-2019 12:36:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քննարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու հնարավորությունները
 
ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ)  իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի (ԻՍՂԿ) 20-րդ նիստին: 
 
Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամիսների կատարած աշխատանքը: Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դիտարկվել  են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և  տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները: ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են նաև տարբեր ուղղվածությամբ աշխատանքային խմբերի հանդիպումներին:
 
Եռօրյա այցի շրջանակներում մեր պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարածաշրջանային կապի հանգույցի (RILO-Մոսկվա) անդամ պետությունների մաքսային ծառայությունների ազգային կապի հանգույցների ղեկավարների 18-րդ նիստին: 
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն