ԵԱ. Հայաստանի հավաքականը տարել է երկրորդ հաղթանակը


ԵԱ. Հայաստանի հավաքականը տարել է երկրորդ հաղթանակը

  • 26-10-2019 15:08:36   | Վրաստան  |  Սպորտ

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակը:
 
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և Արման Փաշիկյանը հաղթել են, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:
 
Կանանց Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Ֆրանսիայի հետ մրցամարտը: Հաղթանակի են հասել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:
 
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Սլովակիան:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ