Լ. Շուշանյանը մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին


Լ. Շուշանյանը մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին

  • 29-10-2019 15:49:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին:
 
Խոսելով ոլորտում իրականացված օրենսդրական նախաձեռնությունների և բարեփոխումների շարունակականության կարևորության մասին, ՏԿԵ փոխնախարարն ընդգծել է, որ այն ուղղված է ոչ թե ընթացակարգային բարելավումներին, այլ համակարգաստեղծ բարեփոխմանը. «Խոսքը ոչ միայն պետական կառավարման բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, այլ թե պետական կառավարման և թե բիզնես միջավայրի բարեվարքության բարձրացման մասին է»: Հաջողության հասնելու համար առաջնահերթ կարևորվել է քաղաքական կամքի առկայությունն ու բոլոր կառույցների ինտեգրված աշխատանքը:
 
Լ. Շուշանյանն իր ուրախությունն է հայտնել, որ ժամանակին հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումներ մշակելիս  առաջնորդվել են ապագայում դրանք  այլ ոլորտներին  ևս ծառայեցնելու տեսլականով, ինչն այժմ իրականություն է դառնում: Դա նաև Հայաստանին թույլ է տալիս ստանձնել գլոբալ առաջնորդություն՝ դեռևս սակավաթիվ առաջամարտիկ-պետությունների հետ միասին:
Աշխատաժողովի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Բաց սեփականության նախաձեռնության ծրագրի գործադիր տնօրեն Թոմ Թաունսենդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԲՍՆԾ-ի կողմից ՀՀ կառավարությանն իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովելու հարցում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։
 
Քննարկվել են  հակակոռուպցիոն ռազմավարության և իրական սեփականատերերի ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերի, իրական սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ ԱՃԹՆ Հայաստանի աշխատանքում գրանցված առաջընթացի, իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը միտված տվյալների հավաքագրման, միջազգային փորձի վերաբերյալ հարցեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն