Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչումը


Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչումը

  • 30-10-2019 11:03:23   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:
 
«Քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունների օգտագործման փորձերն անընդունելի են: Նման որոշումները ոչ մի նշանակություն չունեն Թուրքիայի իշխանությունների և ժողովրդի համար: «Խաղաղության ակունք» գործողությունը քանդել է մեծ խաղը: Ձախողված նախագծի հեղինակները փորձել են որպես վրեժ Անկարայի դեմ օգտագործել հին բանաձևերը: Նրանք, ովքեր կարծում են, որ այդ ճանապարհով կարող են վրեժ լուծել Թուրքիայից, չարաչար սխալվում են», – Թվիթերում գրել է Չավուշօղլուն:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը