Բակո Սահակյանը մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը


Բակո Սահակյանը մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը

  • 30-10-2019 15:03:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
 
Նախագահը շնորհավորել է համակարգի ծառայողներին, պետական բարձր պարգեւներ հանձնել մի խումբ աշխատակիցների, մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:
 
Դիմելով համակարգի աշխատակիցներին՝ Նախագահն ընդգծել է. «Բոլոր խնդիրների հաջող լուծման գրավականը դուք եք, ձեր արհեստավարժ ու անձնվեր ծառայությունը: Այն ծանր է եւ ոչ անվտանգ: Ձեր պարտականություններն իրականացնելիս դուք հաճախ ստիպված եք լինում հաղթահարել մեծ դժվարություններ ու փորձություններ՝ ցուցաբերելով խիզախություն ու սխրանք, մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ նվիրվածություն ձեր ընտրած գործին: Դա հայրենասիրության վառ դրսեւորում է եւ արժանի է ընդօրինակման»:
 
Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շարունակելու է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն