Փայլան.«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը».ermenihaber.am


Փայլան.«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը».ermenihaber.am

  • 31-10-2019 11:50:29   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի քննադատությանը, որը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
 
Փայլանը գրառում է արդել Twitter միկրոբլոգում:
 
«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»:
 
Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել... Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ չի կարող լինել հնագետների հարցը»:
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր մասնակցել քվեարկությանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը