«Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը». Վլադիմիր Սոլովյով


«Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը». Վլադիմիր Սոլովյով

  • 31-10-2019 14:35:07   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

socialmedia.am Ռուսաստանցի հայտնի լրագրող ու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թողարկման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
 
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել.
«Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենազգայուն հարցն է»:
 
Խոսելով հայերի մասին՝ Սոլովյովն նշել է․
 
«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս, որ այն մոռացության մատնվի»,- ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը