Փլուզվում է սարքված գործը, բայց մեր պաշտպանյալը շարունակում է ապօրինի մնալ կալանքի տակ. Ալավերդցի Վահագն Աբգարյանի պաշտպանական թիմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07-11-2019 15:56:09 | Հայաստան | Իրավունք
Փլուզվում է սարքված գործը, բայց մեր պաշտպանյալը շարունակում է ապօրինի մնալ կալանքի տակ:
Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին 2017 թվականին Ալավերդի քաղաքում սպանված Կամո Փիրուզյանի գործով ամբաստանյալ Վահագն Աբգարյանի պաշտպանները:
Նշենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ, մինչդեռ սպանություն կատարած անձը անմիջապես խոստովանել է հանցանքը և նշել, որ սպանությունը կատարելու դրդապատճառը եղել է Կամո Փիրուզյանի կողմից իրեն սպանելու սպառնալիքը:
Ըստ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի՝ տուժող կողմի պաշտպաններն ամեն ինչ արել են, որպեսզի նշյալ գործով առանցքային վկա Արթուր Մնացականյանը (Վահագն Աբգարյանի մանկության ընկերը և աջ ձեռքը) դատարանում նոր ցուցմունք չտա, ինչը նրանց չի հաջողվել. Արդյունքում Ա. Մնացականյանը հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքները սուտ են, դրանք կորզվել են քննիչների ճնշման ներքո:
«Արթուր Մնացականյանի ցուցմունք տալը և Հայաստանում հայտնվելը, քանի որ վերջինիս բաց էին թողել միան մեկ պայմանով, որ նա երբևէ դատարան չի գալու, այսինքն՝ այս խմբակը, որի մեջ մտնում է Վահագն Հարությունյան, Վաղինակ Ջանազյան, Գևորգ Աղաբաբյան, Ժորա Թորոսյան և փաստաբաններ՝ Լուսինե Սահակյան, Երվանդ Վարոսյան, Վահագն Հարությունյանի ձեռքի տակ գտնվելով՝ սարքել են այս քրեական գործը»,- նշեց Մ. Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ ոչ ոք չի հերքում, որ Ալավերդիում սպանություն է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է Կամո Փիրուզյանը, իսկ նրան սպանողն ընդունել է իր մեղքը՝ կամովին հանձնվելով, սակայն այդ ամբողջը հանգեցրել է նրան, որպեսզի քրեական գործ հարուցվի Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի դեմ:
«Վահագն Աբգարյանը ոնցոր ոսկոր է լինի նրանց կոկորդին՝ իրենց անձնական ինչ-ինչ հետաքրքրություններից ելնելով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ փաստաբան Լուսինե Սահակյանն ամբողջ կյանքը խառնված է եղել Աղթալայի մութ ու կեղտոտ պատմությունների մեջ, մինչև Աղթալայում պանսիոնատ ձեռք բերելը, մինչև այն, որ այդ պանսիոնատն ումից որ չգիտեմ՝ ինչ ձևով է ձեռք բերել, այդ մարդն ունի հաղորդում տված, որ իր վրա սպանության փորձի մեջ կասկածում է Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին»,- ընդգծեց Մ. Պողոսյանը՝ հավելելով, որ եթե այդ ամենի մասին մինչև հիմա գիտեին մոտավորապես՝ առանց փաստերի, ապա Արթուր Մնացականյանը դատարանում ակնհայտ ցուցմունք է տվել, որ իրենից նախկինում ստիպողաբար կորզված ցուցմունքների թելադրողներից մեկն էլ եղել է Լուսինե Սահակյանը:
Իրավապաշտպանը շարունակում է հարց է բարձրացնել, թե որտեղի՞ց սպնաված Կարո Փիրուզյանի իրավահաջորդ համարվող, գործազուրկ կնոջն այնքան գումար, որ վերջինիս կարողացել է վարձել երկու վերոնշյալ փաստաբաններին և պահել 1 տարի 8 ամիս. «Սա ինձ հետաքրիր է ոչ թե Լուսինե Սահակյանի աշխատած գումարը պարզելու համար, ո՛չ, սա պետք է պարզի դատախազությունը, որովհետև ով որ վճարում է, նա էլ եղել է այս ամբողջ «կինոյի» պատվիրատուն»:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ հավելեց, որ սույն քրեական գործի փաստական տվյալներն ուսումնասիրելիս՝ իր համար պարզ է դարձել, որ կան հստակ պատվիրատուներ, որոնք ի վերջո չեն կարողացել հասնել Վահագն Աբգարյանի ֆիզիկական ոչնչացմանը, ուստի նրանց օգնության են եկել քրեական հետապնդման մարմինները:
Նրա խոսքերով՝ նշյալ գործով պատվիրատուները մի քանի անգամ փորձել են սպանել Վահագն Աբգարյանին, և երբ այդ ամենը չի հաջողվել, ստիպված են եղել Վ. Աբգարյանին ծանրագույն հոդվածներով մեկուսացնել, իսկ Արթուր Մնացականյանը ստիպված տվել է սուտ ցուցմունքներ, որպեսզի ցմահ չդատապարտվի:
Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին: Անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ։ Նախաքննության սկզբում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991 թ.։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ. Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին: Երիտասարդը՝ 26-ամյա Վլադիմիր Դավթյանն է, որն այս գործով կալանավորված է: