Մեկնարկել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի երկրորդ փուլը

08-11-2019 15:02:21   | Հայաստան  |  Հասարակություն
 


2019 թվականի հուլիսի 22-ին ավարտվեց «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի առաջին փուլը: Մրցույթի համար հայտ են ներկայացրել 5 թեկնածու քաղաքներ` Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը:
 
Առջևում երկրորդ փուլն է՝ փորձագիտական այցելություններ և քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms): Առաջիկա օրերին «Հայաստանի Հանրապետության
տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները կլինեն հայտատու քաղաքներում՝ ծանոթանալու տեղի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ և այցելելու համայնքի մարզական,
մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ:
 
Փորձագիտական այցերն ընթանալու են հետևյալ ժամանակացույցով.
 
Հրազդան – նոյեմբերի 15-ին
Արմավիր – նոյեմբերի 18-ին
Գավառ – նոյեմբերի 19-ին
Գորիս – նոյեմբերի 21-22-ին
Կապան – նոյեմբերի 22-23-ին
 
Նոյեմբերի 5-25-ը ակտիվ է լինելու նաև SMS քվեարկությունը (1 SMS-ի արժեքը
50 ՀՀ դրամ): Քաղաքների օգտին քվեարկելու համար 1041 կարճ համարին կարող եք
ուղարկել՝
 
Հրազդանի օգտին քվեարկելու համար - EMHR
Արմավիրի օգտին քվեարկելու համար - EMAR
Կապանի օգտին քվեարկելու համար - EMKA
Գորիսի օգտին քվեարկելու համար - EMGO
Գավառի օգտին քվեարկելու համար - EMGA:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 330 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար