Մեկնարկել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի երկրորդ փուլը


Մեկնարկել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի երկրորդ փուլը

  • 08-11-2019 15:02:21   | Հայաստան  |  Հասարակություն

 
2019 թվականի հուլիսի 22-ին ավարտվեց «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի առաջին փուլը: Մրցույթի համար հայտ են ներկայացրել 5 թեկնածու քաղաքներ` Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը:
 
Առջևում երկրորդ փուլն է՝ փորձագիտական այցելություններ և քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms): Առաջիկա օրերին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները կլինեն հայտատու քաղաքներում՝ ծանոթանալու տեղի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ և այցելելու համայնքի մարզական,
մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ:
 
Փորձագիտական այցերն ընթանալու են հետևյալ ժամանակացույցով.
 
Հրազդան – նոյեմբերի 15-ին
Արմավիր – նոյեմբերի 18-ին
Գավառ – նոյեմբերի 19-ին
Գորիս – նոյեմբերի 21-22-ին
Կապան – նոյեմբերի 22-23-ին
 
Նոյեմբերի 5-25-ը ակտիվ է լինելու նաև SMS քվեարկությունը (1 SMS-ի արժեքը
50 ՀՀ դրամ): Քաղաքների օգտին քվեարկելու համար 1041 կարճ համարին կարող եք
ուղարկել՝
 
Հրազդանի օգտին քվեարկելու համար - EMHR
Արմավիրի օգտին քվեարկելու համար - EMAR
Կապանի օգտին քվեարկելու համար - EMKA
Գորիսի օգտին քվեարկելու համար - EMGO
Գավառի օգտին քվեարկելու համար - EMGA:
Նոյյան տապան  -   Հասարակություն