Տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը


Տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը

  • 08-11-2019 17:07:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Օրակարգում «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» հարցն էր:
 
Գլխադասային հանձնաժողովի անդամները Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Խաչատրյանի կենսագրական տվյալները և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկատվությունն ուսումասիրելուց հետո հավանություն են տվել  նրա թեկնածությունը ԱԺ հերթական նիստում քննարկելուն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն