Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են ոստիկանության ծառայողներ



08-11-2019 17:16:04   | Հայաստան  |  Հասարակություն
 Ոստիկանությունում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
 


ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու
համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։
 
Շնորհավորական խոսքով հանդես են եկել  ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
 
Իրենց ելույթներում Արման Սարգսյանն ու Գաբրիել Բալայանը նշել են նաև, որ երկու գերատեսչությունների միջև կա սերտ համագործակցություն, ինչը արտացոլվում է ոչ միայն զորավարժությունների, այլև հանրապետության կարևորագույն միջոցառումների, պետական սահմանին մարտական հերթապահության ու զորակոչերի ընթացքում։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար