Հայտնաբերվել է հրանոթի արկ


Հայտնաբերվել է հրանոթի արկ

  • 08-11-2019 17:56:56   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հրանոթի արկը վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի հրանոթի արկ:
Դեպքի վայրում է գտնվել ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խումբը:
Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Արկի վնասազերծման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն