Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ


Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ

  • 09-11-2019 11:55:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ, որոնց կազմում էին Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, հասարակական, քաղաքական եւ գիտամշակութային ոլորտների ներկայացուցիչներ:
 
Քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: 
 
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի եւ կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն:
 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play