Իրանի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ


Իրանի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ

  • 09-11-2019 14:46:07   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՌՆԱ-ն` վկայակոչելով բժիշկներին:
 
Մինչ այդ հայտարարվել էր, որ զոհվել է վեց մարդ, տուժել`  345-ը, իսկ մի շարք բնակավայրերում գրանցվել են ավերածություններ:
 
5,9 մագնիտուդով երկրաշարժի ցնցումների էպիկենտրոնը Թավրիզից (Արևելյան Ադրբեջանի նահանգ) 156 կիլոմետր դեպի հարավ-արևելք է:  Եվրոպական սեյսմոլոգների տվյալներով` աղբյուրը 62 կիլոմետր խորություն ունի, իսկ իրանական սեյսմոլոգները հայտնել էին ութ կիլոմետրի մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play