Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի նախագահին


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի նախագահին

  • 11-11-2019 11:02:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։
 
Հանրապետության նախագահը Ժուաո Լոուրենսուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Անգոլայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play