Հայաստանի համայնքների միությունը Վարչության նոր կազմ ունի


Հայաստանի համայնքների միությունը Վարչության նոր կազմ ունի

  • 11-11-2019 11:23:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստ: Խորհրդի կազմից ընտրվեց Միության Վարչության նոր կազմը: 
 
Վարչության լիազորություններն ավարտվել էին, և փակ, գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցան Միության Վարչության կազմի նոր ընտրություններ: 
 
Վարչության կազմն ընտրում է Հանրապետական խորհուրդը՝ իր կազմից 2,5 տարի ժամկետով: Վարչության անդամներն են Երևանի, Գյումրու, Վանաձորի քաղաքապետերը, յուրաքանչյուր մարզից մեկ քաղաքային բնակավայր ունեցող համայնքի ղեկավար և մեկ գյուղական համայնքի ղեկավար, Միության նախագահը և Միության վեց մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաև ըստ սահմանված քվոտայի՝ երկու կին համայնքի ղեկավար:
 
Միության Վարչության նիստերը հրավիրվում են տարին առնվազն չորս անգամ: Վարչությունն ապահովում է Ընդհանուր ժողովի և Հանրապետական խորհրդի որոշումների իրականացումը, ինչպես նաև իրականացնում է Միության տարեկան աշխատանքային պլանի, ֆինանսական կառավարման և կառավարման մարմինների որոշումների իրականացման գործընթացների վերահսկողություն: Վարչությունը նաև մշակում է Միության միասնական դիրքորոշումները՝ ներկայացնելով Հանրապետական խորհրդի հաստատմանը և համակարգում է Միության շահերի պաշտպանության գործունեությունը՝ Ազգային ժողովի, Կառավարության և պետական կառավարման այլ մարմինների հետ հարաբերություններում:  
 
 
Հայաստանի համայնքների միություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play