Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը


Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը

  • 11-11-2019 12:35:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը:
 
Առաջին դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։
 
Երկրորդ դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։
 
Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին  ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ։
 
Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play