Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել


Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

  • 11-11-2019 15:43:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը նոյեմբերի 11-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ: 
 
Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: 
 
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը  կազմել է   շուրջ 3 մլրդ. 867 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 145 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 127478 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 133817 կատարողական վարույթ:
 
Զեկուցվել է, որ հոկտեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված  հերթապահությունների ընթացքում 855 կատարողական վարույթի շրջանակում  վերացվել են տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում  համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով:
 
Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում  հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել  6778 քաղաքացի:
 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված թերացումները բացառելու և աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
 
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն