Ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում


Ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

  • 11-11-2019 16:03:36   | Հայաստան  |  Հասարակություն

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի՝
1-ին և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոցի վերջնամասի,
3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18 փողոցների՝ ներառյալ իրենց նրբանցքները, 
5-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 6-րդ փողոցի վերջնամասի, 
6-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկից մինչև 11-րդ փողոցի վերջնամասի բնակիչների և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: 
 
     Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
     11.11.2019թ.                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն