Հայտարարվել է ճանապարհային անվտանգության ուսուցման և հանրային իրազեկման ծառայությունների մատուցման մրցույթ
11-11-2019 16:09:04 | Հայաստան | Հասարակություն
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարում է Ճանապարհային անվտանգության ուսուցման և հանրային իրազեկման ծառայությունների մատուցման մրցույթ։
Ծառայությունները ներառում են՝ ճանապարհային անվտանգության ուսուցման արդյունքների և հանրային իրազեկման քարոզարշավի նախագծում և իրականացում։ Ոսուցման և իրազեկման ծրագիրը նպատակ ունի բարելավել ճանապարհային անվտանգությանն առնչվող ուսանողների, ծնողների և ընդհանուր առմամբ դպրոցական անձնակազմի վարքագիծը:
Ծառայությունների մատուցումը ակնկալվում է սկսել 2020 թվականի հունվար ամսին և ավարտել 2020 թվականի մայիս ամսին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (խորհրդատուներին) ներկայացնելու հայտեր՝ նշված ծառայությունները մատուցելու նպատակով:
Հայտերը ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 18:00։