Կիոկուշին կարատեի Կովկասի ամենամյա առաջնություն


Կիոկուշին կարատեի Կովկասի ամենամյա առաջնություն

  • 11-11-2019 17:00:39   | Վրաստան  |  Սպորտ

 
 
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի հավաքականը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, 18-րդ անգամ մասնակցեց Թբիլիսիում անցկացվող Կովկասի ամենամյա առաջնությանը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքական թիմերը:
 
Ինչպես միշտ՝ այս անգամ ևս, մեր հավաքականը գրանցեց բարձր ցուցանիշեր. 7 ոսկե մեդալակիր՝ Վահագն Հակոբյան, Անդրանիկ Ստեփանյան,Աբրահամ Թարվերդյան, Պետրոս Ֆարֆարյան, Գեղամ Գևորգյան, Ռուզաննա Մխիթարյան և Ալիսա Բեջանյան,  4 արծաթե մեդալակիր՝ Գրիշա Կիրակոսյան, Արեգ Սարիբեկյան, Աշոտ Բաբայան և Գրիգոր Փաշայան, 5 բրոնզե մեդալակիր՝ Համլետ Թարվերդյան, Էրիկ Համբարձումյան, Էդուարդ Այվազյան, Գրիշա Հարությունյան և Սերգեյ Զաքարյան:
Նոյյան տապան  -   Սպորտ