ԱԻՆ-ում քննարկվել են կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր


ԱԻՆ-ում քննարկվել են կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր

  • 11-11-2019 17:47:03   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանը նոյեմբերի 11-ին ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում սպասվող  կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր:
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը:
 
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որի ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը կներկայացվի կառավարության աշխատակազմ: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play