ՀՀԿ երիտասարդները պահանջում են Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը


ՀՀԿ երիտասարդները պահանջում են Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը

  • 11-11-2019 18:08:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը:
 
«Մենք համարում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը պետք է առաջին հերթին զբաղվի Հայաստանի շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե ժամանակին պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվի շարքային պրոպոգանդիստի, ով ընդամենը ռեժիմի շահն է սպասարկում»,- ասացին ակցիայի մասնակիցները:
 
Նրանց խոսքով՝ BBC-ին տված հարցազրույցում Զոհրաբ Մնացականյանն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել ՀՀԿ իշխանության հասցեին:
 
«Երբ մենք պահանջեցինք, թե որոնք են այդ հայտարարությունների հիմքերը, ինքն ասաց, որ ընդամենը պատկերավոր խոսքի դրսևորում էր դա: Մենք էլ եկել ենք իրեն ցույց տանք, որ իրենց արտաքին քաղաքակությունը դատարկ է: Եթե այսպես շարունակվի, պարոն Մնացականյանը շատ շուտով Գնացականյան է դառնալու»,- հավելեցին նրանք:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը