Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը


Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը

  • 11-11-2019 18:35:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

iravaban.net Ավտոներկրողները փակել են դեպի Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մասնակիցներից Ապեր Հովհաննիսյանը:
 
Բողոքի պատճառն այն է, որ ավտոներկրողները հրաժարվում են ավտոմեքենան մաքսազերծելու համար հասնել Գյումրի: Նրանք պահանջում են, որ փոխարենը մաքսազերծման գործողությունները կարատվեն Երևանում։
 
Նշենք, Գյումրու մաքսատանը մեծ հերթեր են առաջացել ավտոներկրողների կուտակման պատճառով: Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 15-ից կառուցման փուլում գտնվող մաքսատունն էլ հավանաբար կշահագործվի։ Նախատեսել ենք մեքենաների հոսքը երկփեղկել։ Անանյանը խոստացավ՝ 15-20 օրում հերթերի գոյացման պատճառները կվերացվեն։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը