Անկախ դիտորդ։ 2019 թ․ սեպտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերջնական զեկույց

12-11-2019 10:14:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Անկախ դիտորդ» դաշինքն՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, համագործակցելով Անկախ լրագրողների ցանցի Epress.am լրատվամիջոցի հետ, կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել 2019 թ. սեպտեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ դիտարկելով համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները բոլոր 19 համայնքներում։ 17 համայնքում գործել է մեկական տեղամաս, որոնք բոլորը դիտարկվել են Դաշինքի դիտորդների կողմից։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում դիտարկվել է 4 տեղամասերից 1-ը։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ևս դիտարկվել է 12 տեղամասերից 1-ը։ Արարատի և Արմավիրի մարզերում ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև Փարաքար և Արտաշատ համայնքների մյուս բոլոր տեղամասերը դիտարկելու նպատակով գործել է 3 դիտորդական շրջիկ խումբ: Առաքելության մեջ ներգրավված է եղել 38 դիտորդ, 6 ԶԼՄ ներկայացուցիչ, 1 իրավաբան, 3 մուտքագրող և 2 համակարգող:
 


2019 թ. սեպտեմբերի 29-ի ավագանու անդամների և համայնքի ղեկավարների ընտրությունների ընթացքում Անկախ
դիտորդ դաշինքը դիտորդությանը զուգահեռ իրականացրել է նաև հարցազրույցներ քվեարկությանը մասնակցած ընտրողների հետ՝ ընտրողների վարքի շարունակական ուսումնասիրության նպատակով:
 
Դիտարկված տեղամասերից ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ արձանագրվել է  հետևյալ իրավիճակը
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 378 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար