Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ


Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

  • 12-11-2019 10:29:13   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
 
Ըստ ՔԿ լրատվական ծառայության, հանդիպման արդյունքներով Քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են  համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ ՔԿ-ների միջև միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ:
 
Աշխատանքային այցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կենտրոնական թանգարան, որտեղ երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են  արձանագրություն՝ երկու պետությունների քննչական կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խմբեր կազմելու վերաբերյալ:
 
 
Այցի ընթացքում ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play