Նախագահ Արմեն Սարգսյանը փրկարար Սամվել Դևելյանին հետմահու պարգևատրել է Արիության մեդալով


Նախագահ Արմեն Սարգսյանը փրկարար Սամվել Դևելյանին հետմահու պարգևատրել է Արիության մեդալով

  • 12-11-2019 11:42:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ փրկարար Սամվել Դևելյանին հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին:
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է հրամանագրում:
 
Հիշեցնենք,Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն