Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին



13-11-2019 16:25:09   | Հայաստան  |  Հասարակություն
Նոյեմբերի 12-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։
 


Տիգրան Կարապետյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ, իսկ մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր։
 
 
Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Գևորգ Հակոբյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար և խոսեց Լոռու մարզում օպերատիվ իրավիճակի մասին։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հաձնարարեց ակտիվացնել աշխատանքները
կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, քննարկվեցին նաև տարբեր դեպքերով իրականացվող միջոցառումների մանրամասներ։
 
Նույն օրը ոստիիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանին։
 
Գևորգ Հակոբյանը ոստիկանության համակարգում է շուրջ 24 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև մարզային վարչության պետ։
 
Արման Սարգսյանը վերլուծելով Գեղարքունիքի մարզում օպերատիվ իրավիճակը՝ խոսեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների, ապօրինի ծառահատումների և ձկնորսության դեմ պայքարի մասին։
 
Դիմելով քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների պատասխանատուներին՝ Արման Սարգսյանը կոչ արեց քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից ու մատուցել բարձրորակ ծառայություն։
 
Հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձան նաև Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների աշխատանքն ու թերությունները, դրանք վերացնելու համար տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ, տեղեկացնում են ոստիկանությունից։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար