ԱԻՆ-ը անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում


ԱԻՆ-ը անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում

  • 13-11-2019 16:41:52   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԻ նախարարությունը հաղորդում է, որ վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, որն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է:
 
Ամառվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կարող էին պայմանավորված լինել բարձր ջերմաստիճանով, հանգստացողների աշխուժությամբ, բացօթյա ժամանցային վայրերի գործունեությամբ: Ներկայում ոչ հրդեհավտանգ իրավիճակում բազմակի անգամ հրդեհվում են անտառամերձ տարածքներ և անտառներ՝ հաճախ մարդու համար դժվարանցանելի տեղամասերում:
 
Արտակարգ Իրավիճակների նախարարությունն անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում՝ ակնկալելով բոլոր շահագրգիռ մարմինների հասցեական ուշադրությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն