Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանն ունի 5 անշարժ գույք եւ 138 հազար դոլար, իսկ կինը՝ 130 հազար դոլար


Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանն ունի 5 անշարժ գույք եւ 138 հազար դոլար, իսկ կինը՝ 130 հազար դոլար

  • 13-11-2019 17:00:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (02.05.2019) հետո 2019 թվականի հուլիսի 17-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
 
Որպես անշարժ գույք Էլոյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 առանձնատուն, 1 հողամաս եւ 1 ավտոտնակ։ Որպես շարժական գույք Էլոյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա «INFINITI QX 60» մակնիշի։
 
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Էլոյանն ունեցել է 138 հազար դոլար:
 
2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Էլոյանն ունեցել է 4 մլն 760 հազար դրամի եւ 42 հազար դոլարի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից եւ քաղաքացիրավական պայմանագրերից ստացված եկամուտից:
 
Էլոյանի կինը՝ Լիա Ավանեսյանը 2019 թվականի օգոստոսի 7-ին էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը: 2018-ի տարեսկզբում Ավանեսյանն ունեցել է 96 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 130 հազար դոլար:
 
Ըստ հայտարարագրի~ Լիա Ավանեսյանը 2018-ին ունեցել է 130 հազար դոլարի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրության եւ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը