Մի քանի հարյուր անուն ապրանքների մաքսատուրքի թանկացումը 2020 թ. ինչ խնդիրներ կառաջացնի ՀՀ տնտեսությունում


Մի քանի հարյուր անուն ապրանքների մաքսատուրքի թանկացումը 2020 թ. ինչ խնդիրներ կառաջացնի ՀՀ տնտեսությունում

  • 13-11-2019 18:28:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այն հարցին, թե հաշվարկներ կա՞ն, թե ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված մի քանի հարյուր անուն ապրանքների մաքսատուրքի թանկացումը 2020 թվականին ինչ խնդիրներ կառաջացնի ՀՀ տնտեսությունում, գնաճի վրա դա ինչ ազդեցություն կունենա:
 
«Այդ փոփոխությունների ազդեցությանն առաջարկում եմ միակողմանի չվերաբերվել, որովհետև դա միայն թանկացում չէ, դա մեր հայտարարած ուղղությունն է՝ ինտեգրվել այդ միասնական տարածքին: Եվ մենք այդտեղ պետք է մաքսիմալ ջանք գործադրենք, որպեսզի մեզ համար դա վերածենք առավելության՝ չվախենալով, որ հնարավոր է այդ ճանապարհին նաև ունենանք որոշակի թանկացումներ: Բայց այդ հնարավորությունը պետք է փոխհատուցվի շատ ավելի բարձր արժեքով, քան մենք կունենանք թանկացումների արդյունքում»,- ասաց նա:
 
 
Ըստ Ջանջուղազյանի՝ չի կարող 4 տոկոս գնաճը դառնալ 8 տոկոս: «Կարծում ենք՝ ռիսկերը կառավարելի են, որովհետև Կենտրոնական բանկն օժտված է ամբողջական գործիքակազմով, որպեզի մենք գնաճի կառավարման տեսակետից խնդիր չունենանք»,- հավելեց նա:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն